Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բավարիայի» հետ խաղի մասին (2:2)
«Հանդիպումը լարված էր, երկու թիմերն էլ տարբեր որակի ժամանակահատվածներ ունեցան: Տարօրինակն այն է, որ բոլոր գոլերը գրանցվեվին այն ժամանակ, երբ մյուս թիմն ավելի լավ էր խաղում։
Դա տեղի է ունենում, երբ խաղադաշտում կան անհատապես ուժեղ խաղացողներ։
Կարծում եմ՝ մենք արժանի էինք ոչ-ոքիի, բայց, իհարկե, վստահ ենք, որ տանը կապահովենք եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը»,- Կրոսի խոսքը մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը։