Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Կառլոս Տևեսը հոսպիտալացվել է կրծքավանդակի ցավի պատճառով։ Նախկին խաղացողը շուտով բուժզննում կանցնի։ Արգենտինացին այժմ հիվանդանոցում է:
Տևեսը մարզում է «Ինդեպենդիենտեն»։ Հենց ակումբն է հայտարարե; մասնագետի հոսպիտալացման մասին՝ հավելելով, որ հետազոտության նախնական արդյունքները գոհացուցիչ են։
Տևեսը դեռ չի մեկնաբանել տեղի ունեցածը։
Որպես խաղացող նա հանդես է եկել է «Մանչեսթեր Յունայթեդում», «Մանչեսթեր Սիթիում» և «Յուվենտուսում»։ Հարձակվողը Անգլիայի եռակի չեմպիոն է, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի հաղթող և Իտալիայի կրկնակի չեմպիոն։
























































