«Ֆեյենորդը» նվաճեց Նիդերլանդների գավաթը։ Եզրափակիչում թիմը հաղթեց «ՆԵԿ Նիկեհենին» 1։0 հաշվով։
Խաղի միակ գոլը 59-րդ րոպեին խփեց Իգոր Պայշաոն։ Ռոտերդամցիները 73-րդ րոպեին մնացին 10 հոգով։ Երկրորդ դեղին քարտի համար խաղադաշտից հեռացվեց Յանկուբա Մինտեն։
«Ֆեյենորդը» պատմության մեջ 14-րդ անգամ նվաճեց երկրի գավաթը։
























































