Գերմանիայի ֆուտբոլի միության մամուլի ծառայությունը հաստատել է, որ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը նոր պայմանագիր է ստորագրել։ Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։
Նագելսմանը Գերմանիայի հավաքականը գլխավորել է անցյալ տարվա սեպտեմբերին՝ պայմանագիր կնքելով մինչև Եվրո-2024-ի ավարտը։
Այս ամռանը Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Գերմանիայում։ Նագելսմանի գլխավորած թիմը C խմբում կխաղա Շոտլանդիայի, Հունգարիայի և Շվեյցարիայի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նագելսմանը Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է։
























































