«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդը երբեք չի եղել ՊՍԺ-ի թիրախում, չնայած վերջին ամիսներին ԶԼՄ-ներում այդ թեմայի վերաբերյալ հրապարակումներին: Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչներն օգտագործել են ֆրանսիական հսկայի՝ նրա նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը՝ «Մանչեսթեր Յունայթեդից» բարելավված պայմաններով նոր պայմանագիր ձեռք բերելու համար։
Ընդգծվում է, որ ՊՍԺ-ի ղեկավարները բոլորովին տպավորված չեն Ռեշֆորդի այս մրցաշրջանում ցուցադրած ֆուտբոլի մակարդակով, ինչպես նաև խաղադաշտից դուրս նրա պահվածքով։