ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, ի պատասխան փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապեի մասին հարցին, ասել է, որ կցանկանար խոսել թիմի, այլ ոչ թե առանձին խաղացողների մասին։
«Մբապե՞… Դուք ինձ հարց եք տալիս ֆուտբոլիստի մասին, իսկ ես ուզում եմ խոսել թիմի մասին:
Մենք լավ մարզավիճակում ենք, լավ տրամադրություն ունենք։ Մենք մոտենում ենք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչին թիմի համար շատ լավ ժամանակաշրջանում»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է լրագրող Ադրիան Գրենյեն:
Վաղը՝ ապրիլի 10-ին, ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպումը կանցկացնի «Բարսելոնայի» հետ։
























































