Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի կիսապաշտան Ուսման Դեմբելեն պատմել է, թե ինչ հետք կցանկանար թողնել ֆուտբոլի պատմության մեջ, ինչպես նաև մեկ բառով նկարագրել է Փարիզը.
«Ի՞նչ հետք կուզենայի թողնել ֆուտբոլում։ Հուսով եմ՝ ՊՍԺ-ի հետ կհաղթեմ Չեմպիոնների լիգան: Առաջին բառը, որը կարող է բնութագրել Փարիզ քաղաքը, կախարդանքն է», — Դեմբելեի խոսքերը մեջբերում է լրագրող Ադրիեն Գրենյեն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Ուսման Դեմբելեն իսպանական «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել անցած ամառ 50,4 միլիոն եվրոյի դիմաց:Այս մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը փարիզցիների կազմում մասնակցել է 34 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է մեկ գոլ և 13 գոլային փոխանցում:
Transfermarkt հեղինակավոր առցանց պորտալը Ուսմանի շուկայական արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո
























































