Կիլիան Մբապեի եղբայրը՝ ՊՍԺ-ի կիսապաշտպան Իտան Մբապեն, չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է RMC Sport-ի լրագրող Ֆաբրիս Հովկինսը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ՊՍԺ-ն սառեցրել է բանակցությունները 17-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր ստորագրելու համար այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ Կիլիանը կհեռանա ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Մեծ է հավանականությունը, որ ֆուտբոլիստը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ» Կիլիանի հետ, հաղորդում է Հովկինսը։
Իտան Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսի 30-ին։
























































