«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի մարզիչ Պեպ Գվարդիոլային անվանել է աշխարհի լավագույն մարզիչ։
«Ինձ համար Պեպն աշխարհի լավագույն մարզիչն է: Վերլուծելով նրա աշխատանքը Իսպանիայում և այստեղ՝ Անգլիայում, ես եկա այն եզրակացության, որ նա փայլուն մասնագետ է»,- Էմերիի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի գլխավորությամբ պատմության մեջ առաջին անգամ հաղթել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։ Անցած մրցաշրջանում անգլիական թիմին հաջողվել է եռյակը եզրափակել։ Իսպանացու գլխավորությամբ «քաղաքաբնակներին» հաջողվել է հինգ անգամ հաղթել Անգլիայի առաջնությունում։
Գվարդիոլան կարիերայի ընթացքում մարզել է նաև «Բարսելոնան» և «Բավարիան»: Ընդհանուր առմամբ, իսպանացի մասնագետը բոլոր ակումբների հետ նվաճել է 37 գավաթ, այդ թվում՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի երեք խաղարկությունում: