Երեկ՝ ապրիլի 2-ին, «Լիոնը» Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում հաղթել է երկրորդ լիգայի «Վալենսիեն» ակումբին: Հանիպուն ավարտվել է 3:0 հաշվով։
Մեկ գոլ խփել է Գիֆտ Օրբանը, իսկ դուբլի հեղինակ է դարձել Ալեքսանդր Լակազետը:
Այսպիսով, «Լիոնը» 12 տարվա մեջ առաջին անգամ (2012) հասել է Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ։ Այդ ժամանակ թիմը վճռորոշ խաղում մրցել է Կևիլի Ռուենի հետ՝ 1։0 հաշվով հաղթանակ տանելով և նվաճելով գավաթը։
Այս խաղարկության եզրափակչում «Լիոնը» կխաղա ՊՍԺ-«Ռեն» զույգի հաղթողի հետ։
«Լիոնը» հինգ անգամ հաղթել է Ֆրանսիայի գավաթը (1963/1964, 1966/1967, 1972/1973, 2007/2008, 2011/2012):
Ֆրանսիայի առաջնությունում 27 տուրից հետո «Լիոնը» 35 միավորով 10-րդ տեղում է։ Առաջնությունը գլխավորում է ՊՍԺ-ն (62 միավոր):