«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը ներկա է գտնվել Պաուլիստայի լիգայի եզրափակչի «Սանթոս»-«Պալմեյրաս» առաջին հանդիպմանը։ Հարձակվողը դիմել է նաև «Սանթոսի» երկրպագուներին, ովքեր նրա հայտնվելը մարզադաշտում ողջունել են ծափերով։
«Ես շատ հուզված եմ և ուրախ, որ ինձ այդպես ընդունեցին իմ տանը: Սա իսկապես լավ է: Ես կարոտում եմ այստեղ խաղալն ու այս մթնոլորտը զգալը»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Foot Mercato-ն:
Ապրիլի 1-ին հաղորդվում էր, որ 2025 թվականին Նեյմարը կարող է վերադառնալ «Սանթոս», որտեղ ուսանող է։
Այս մրցաշրջանում Նեյմարը բոլոր մրցաշարերում մասնակցել է ընդամենը հինգ հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մեծ մասը։