Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին։
«Պոլը դժվար ժամանակներ է ապրում։ Հիմա նա կենտրոնացած է նրա վրա, որ ավարտի մրցաշրջանը «Մանչեսթեր Յունայթեդում» հիասքանչ կերպով։
Չի կարելի կանխատեսել, թե ինչ կլինի ապագայում։ Նրա նկատմամբ կա հետաքրքրություն մեծ ակումբներից։ Տեսնենք, թե ինչ կլինի արդյունքում»,-Ռայոլայի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
Հիշեցնենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենթուսն» ու Մադրիդի «Ռեալը»։