«Լիվերպուլի» և Շոտլանդիայի հավաքականի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը քննադատել է իր թիմի խաղը Հոլանդիայի դեմ ընկերական հանդիպման ժամանակ (0:4):
«Ես զայրացած և հիասթափված եմ։ Չի կարելի նման մեծ թիմերի դեմ գնալ ու այդպես խաղալ։ Մենք բացվեցինք մինչև վերջ: Սա չպետք է տեղի ունենա: Այն, որ մենք պարտվեցինք 0:4 հաշվով, ուղղակի անհավանական է»,- Ռոբերտսոնի խոսքն է մեջբերել Mirror-ը:
Շոտլանդիայի հավաքականը չի հաղթել վերջին 6 խաղերում։ Վերջին հաղթանակը գրանցվել է սեպտեմբերին՝ Կիպրոսի նկատմամբ (3:0)։