«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը կարող է գլխավորել Բրազիլիայի առաջնության ակումներից մեկը։ 65-ամյա մարզիչը գործազուրկ է 2023 թվականի սեպտեմբերից, երբ հեռացավ «Վիլյառեալից»։
Ինչպես տեղեկացնում է Diario AS-ը, «Բոտաֆոգոն» դիտարկում է իսպանացուն գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու տարբերակը։ Ակումբը որոշում կկայացնի հաջորդ շաբաթ։
Սետյենն գլխավորել է Հասարակածային Գվինեայի հավաքականը։ Նա նաև աշխատել է լողափնյա ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականում։