Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է Սալվադորի հավաքականի հետ ընկերական խաղում (3:0) տարած հաղթանակի մասին։ Նա այս խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ։
«Յուրաքանչյուր մարզման ժամանակ ես ցույց եմ տալիս մարզչին, որ միշտ պատրաստ եմ օգնել թիմին: Անկախ նրանից, թե ես մեկնարկային կաղմում եմ, թե որպես փոխարինող: Ես աշխատում եմ այս շապիկը հագնելու համար: Ես սիրում եմ մրցել, երբեմն գոլ խփել չի ստացվում։ Այսօր փորձեցի, բայց չկարողացա։ Ես կշարունակեմ աշխատել և հուսով եմ՝ հաջորդ խաղում գոլ խփելու հնարավորություն կունենամ»,- Մարտինեսի խոսքն է մեջբերել TyC Sports-ը։
Մարտի 27-ին Արգենտինայի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կոստա Ռիկայի ընտրանու հետ։
























































