Արգենտինայի հավաքականն ընկերական խաղում 3:0 հաշվով հաղթել է Սալվադորին։ Հանդիպումը տեղի է ունեցել Ֆիլադելֆիայում։
16-րդ րոպեին Քրիստիան Ռոմերոն բացել է խաղի հաշիվը։ Առաջին խաղակեսի վերջնամասում Էնցո Ֆերնանդեսը կրկնապատկել արգենտինացիների առավելությունը։
Ընդմիջումից հետո գոլի հեղինակ է դարձել Ջովանի Լո Չելսոն։