«Բորնմութի» գլխավոր սկաուտ Մարկ Բերչիլը կտեղափոխվի «Լիվերպուլ»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ պայմանագիրը շուտով կկնքվի, կողմերն արդեն համաձայնության են եկել։
Բերչիլը կմիանա մերսիսայդյան ակումբի մարզական տնօրեն Ռիչարդ Հյուզին, որը նախկինում նույնպես աշխատել է «Բորնմութում» որպես տեխնիկական տնօրեն: