ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը հավակնող չորս ֆուտբոլիստների անունները։
Նրանք են «Արսենալի» իսպանացի դարպասապահ Դավիդ Ռայան, Մադրիդի «Ատլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակը, Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն և «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Պաու Կուբարսին։
Նշենք, որ Ջեյդոն Սանչոն հաղթական գոլի հեղինակ է դարձել ՊՍՎ-ի դեմ խաղում (2:0), Ռայան ու Օբլակը 11 մետրանոց հարվածաշարում երկուական գնդակ են հետ մղել համապատասխանաբար «Պորտուի» և «Ինտերի» դեմ խաղերում։ 17-ամյա կենտրոնական պաշտպան Կուբարսին «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի նորամուտի խաղում (3:1) անցկացրել է 90 րոպե և ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։
Ընդհանուր առմամբ, այս շաբաթ կայացել են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի չորս հանդիպում՝ «Բորուսիա» — ՊՍՎ (2:0), «Բարսելոնա» — «Նապոլի» (3:1), «Արսենալ» — «Պորտու» (1:0; 4:2՝ 11 մետրանոցներով), «Ատլետիկո» — «Ինտեր» (2:1; 3:2՝ 11-մետրանոցներ):