ՊՍԺ-ն Ֆրանսիայի գավաթի քառորդ եզրափակիչի հետաձգված խաղում հաղթեց «Նիցային» 3-1 հաշվով: Հանդիպումը կայացել է Պարկ դե Պրենսում։
14-րդ րոպեին Կիլիան Մբապեն առաջ մղեց փարիզեցիներին հաշվի մեջ, իսկ 33-րդ րոպեին Ֆաբիան Ռուիսը կրկնապատկեց տանտերերի առավելությունը։
Ընդմիջումից առաջ «Նիցայի» հարձակվող Գաետան Լաբորդեն կրճատեց հաշվի տարբերությունը: Երկրորդ խաղակեսի սկզբում փարիզցիների բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն մեծացրեց իր թիմի առավելությունը։
ՊՍԺ-ն դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի «Ռենի» հետ։ Հանդիպումը կկայանա ապրիլի 3-ին։