ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ասել է, որ գնահատում է այն խաղացողներին, որոնք կարող են իրենց զոհաբերել թիմի համար։
«Ակնհայտ է, որ յուրաքանչյուր խաղացող ունի իր սիրելի դիրքը, բայց մենք չպետք է կենտրոնանանք դրա վրա: Ինձ շատ է դուր գալիս Բերալդոն կենտրոնական պաշտպանությունում, բայց եթե թիմին նա պետք է այլ դիրքում, ինչո՞ւ չանել դա:
Նույնը Լուկաս Էրնանդեսի դեպքում է, նույնը Դեմբելեի դեպքում, ով հարձակվող է, բայց կարող է խաղալ կենտրոնական կամ հարձակման գծում: Ինձ համար նույնիսկ հարձակվողը կարող է պաշտպանի դիրքում խաղալ, եթե թիմին դա անհրաժեշտ լինի։ Պետք է խաղալ այնտեղ, որտեղ պետք է, իսկ ինձ դուր են գալիս այն խաղացողները, ովքեր կարող են իրենց զոհաբերել թիմի համար, սա ամենագեղեցիկ բանն է ակումբի համար»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում Footmercato-ն։