«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալի» հետ ոչ-ոքին (1-1).
«Այսօր երբեմն թվում էր, թե մեր ֆուտբոլիստներն ավելի շատ էին խաղադաշտում: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Ռեալին» և շնորհավորում եմ նրանց։ Բայց ես նորից պետք է գովեմ իմ թիմին։
Փլեյ-օֆֆ դուրս գալը, նույն խաղը ցույց տալը, ինչ առաջին խաղում, և նման հավատ դրսևորելը․․․ դա արտառոց բան է»,- Ռոզեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Առաջին խաղում մադրիդցիները հաղթեցին 1-0 հաշվով, ուստի դուրս եկան քառորդ եզրափակիչ։ «Ռեալի» մրցակիցը կորոշվի մարտի 15-ին կայանալիք վիճակահանության արդյունքներով։