Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան պատասխանել է այն հարցին, թե արդյոք ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կմիանա «արքայական» ակումբին այս մրցաշրջանի ավարտին, երբ ավարտվի նրա պայմանագիրը փարիզցիների հետ։
«Ես ասում եմ ձեզ այնպես, ինչպես կա. ես այս թեման չեմ քննարկել Կիլիանի հետ: Նա ՊՍԺ-ի խաղացող է, և ես չեմ կարող իմանալ, թե ինչ կլինի հաջորդ մրցաշրջանում»,- X սոցիալական ցանցում (նախկին Twitter) Կամավինգայի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: