Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/4-րդ տուրի առաջին խաղում Սաուդյան «Ալ Նասրը» հյուրընկալվելիս մրցել է ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ Այնի» հետ։ Հանդիպումն ավարտվել է տանտերերի՝ 1:0 հաշվով։
Հաղթողների կազմում միակ գոլը խփել է կիսապաշտպան Սուֆիան Ռահիմին։
Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն իր թիմի նախորդ խաղը բաց էր թողել որակազրկման պատճառով։
«Ալ Նասր»-«Ալ Այն» պատասխան հանդիպումը կկայանա երկուշաբթի՝ մարտի 11-ին։ Այն տեղի կունենա Ռիադում (Սաուդյան Արաբիա): Հանդիպման մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին:
























































