«Պարի Սեն Ժերմենի» ղեկավարությունն ակնկալում է, որ հարձակվող Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելիս ակումբին կվճարի իր բոնուսի մի մասը, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ այս գումարը կարող է տատանվել 100 միլիոն եվրոյից մինչև 150 միլիոն եվրո, ինչը կօգնի ֆրանսիական ակումբին ֆինանսական լավ վիճակում թողնել այն բանից հետո, երբ հարձակվողը պայմանագրի ավարտից հետո անվճար հեռանա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա Կիլիան Մբապեն համաձայնեցնում է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի վերջնական մանրամասները։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից։ «Ռեալը» ցանկանում է ավարտել Մբապեի պայմանագիրը մոտակա շաբաթների ընթացքում, սակայն նրա տեղափոխության մասին կհայտարարեն միայն մրցաշրջանի ավարտից հետո։
Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է 32 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
























































