«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, պատասխանել է հարցին, թե 39-ամյա ֆուտբոլիստը երբ կավարտի պրոֆեսիոնալ կարիերան։
«Գուցե ևս մեկ տարի. Դրանից հետո՝ վերջ: Բայց միգուցե երկու տարի, ես հստակ չգիտեմ»,- Ռոդրիգեսի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
2023 թվականի հունվարից պորտուգալացի ֆուտբոլիստը հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում»։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, որոնցում դարձել է 42 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը:
Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո:
























































