Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան մեկնաբանել է այն լուրերը, թե ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ֆրանսիական գրանդից։
«Ակնհայտ է, որ ինչ-որ բան է կատարվում։ Ամենից առաջ մենք պետք է հիշենք այն բոլոր մեծ բաները, որոնք նա բերեց այս առաջնություն։ Լիգա 1-ում նա վերջին տարիների ամենանշանավոր հերոսներից էր։ Կարծում եմ՝ պետք է նրան հաջողություն մաղթենք կարիերայում։
Չպետք է մոռանալ նաև, որ նա մնում է 2024 թվականի մեծ հեռանկարներ ունեցող թիմի ավագը։ Մտածում եմ ոչ միայն Եվրոպայի, այլև Օլիմպիական խաղերի մասին։ Մենք բախտավոր ենք, որ ունենք այսպիսի հիանալի տղա և ֆուտբոլիստ»,- Ուդեա-Կաստերի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։