Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է «Ինտերի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջիկա հանդիպման մասին։
«Եթե խոսենք «Ինտերի» մասին, ապա նրանք այս պահին Եվրոպայի չորս կամ հինգ լավագույն թիմերից մեկն են: Սա ինքնին խոսում է՝ ինչպես են նրանք հանդես գալիս առաջնությունում, ինչպես էին խաղում Չեմպիոնների լիգայում անցած առաջնությունում, իսկ այժմ էլ ավելի վստահությամբ են հանդես գալիս ընթացիկում։
Նրանք խաղում են կոնկրետ, պարզապես այնպես, ինչպես ես եմ հասկանում ֆուտբոլը, և դա կլինի հետաքրքիր դիմակայություն։ Ով ավելի շատ հաղթի որոշ դրվագներում, կկարողանա ավելի մոտենալ հաղթանակին։
Մենք հանդիպեցինք Մադրիդի «Ռեալի» հետ, նրանք կարևոր մրցակից են, ովքեր հավասար են «Ինտերին»։ Հանդիպումը նման կլինի Իսպանիայի գավաթի և Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչի հանդիպումներին»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում AS-ը։