«Լիլի» և Կանադայի հավաքականի հարձակվող Ջոնաթան Դևիդի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»: Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստը առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել մերսիսայդյան ճամբար։ «Լիվերպուլի» ներկայացուցիչները կփորձեն հարձակվողին գնելու առաջարկ անել «Լիլի» ղեկավարությանը։ Նշվում է, որ կանադացուն հավակնում են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Միլանը» և Մադրիդի «Ատլետիկոն»:
Դևիդը «Լիլում» հանդես է գալիս 2020 թվականից։