Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր չէ որևէ մեկնաբանություն տալ աստղային հարձակվող Կիլիան Մբապեի հետ կապված իրավիճակի վերաբերյալ, քանի դեռ խաղացողը չի հայտնել ակումբի ղեկավարությանը իր ապագայի վերաբերյալ որոշման մասին։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնում է լրագրող Լոիկ Տանզին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիլիան Մբապեն մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն։
Տեղեկություն հայտնվեց նաև, որ ֆրանսիացի ֆուտբոլիստն արդեն որոշել է, թե որտեղ է ապրելու Իսպանիայի մայրաքաղաքում։