Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունում խուզարկություն է անցկացվել բրազիլացի հարձակվող Նեյմարի՝ «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխության հետաքննության շրջանակում։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
Ըստ աղբյուրի՝ երկուշաբթի օրը՝ հունվարի 15-ին, խուզարկություն է իրականացվել ֆինանսների նախարարությունում, այն իրականացրել են Կոռուպցիայի և հարկային խարդախությունների դեմ պայքարի կենտրոնական վարչության ոստիկանները։ Նշվում է, որ իրավապահ մարմինները հետաքննում են Նեյմարի՝ «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխությունը, որը տեղի է ունեցել 2017թ. Տեղափոխությունը կարող է իրականացված լինել հարկային օրենսդրության շրջանցմամբ։
Նեյմարը ՊՍԺ-ում անցկացրել է 6 տարի, իսկ անցած ամառ հարձակվողը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ»:
























































