ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել հարձակվող Գոնկալո Ռամուշին. Ամռանը փարիզեցիները նրան վարձակալեցին, իսկ նոյեմբերին գնեցին պայմանագիրը։
«Ֆուտբոլիստը դեռ չի կարողացել իրեն դրսևորել փարիզյան ակումբում՝ Լիգա 1-ի 13 խաղում խփել է ընդամենը 3 գոլ։ Հիվանդության պատճառով խաղացողը նիհարել է 6 կգ-ով։ Ըստ լուրերի՝ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դժվար թե ապագայում հույս դնի Ռամուշի վրա։
Նշվում է, որ ամռանը հարձակվողով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդը»: