«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վաճառել հինգ ֆուտբոլիստների այս ամառ: Ըստ Sportsmole-ի, Պոլ Պոգբան, Դավիդ Դե Խեան, Մարկոս Ռոխոն, Ջեսի Լինգարդը և Ալեքսիս Սանչեսը ներառվել են «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական հեռացող ֆուտբոլիստների ցանկում:
Մանկունիանցիները հույս ունեն ամռանը 240 միլիոն ֆունտ ստեռլինգ վաստակել այդ ֆուտբոլիստների վաճառքից: Նշվում է, որ այդ գումարի մի մասը կարող է կիրառվել «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշի ձեռքբերմանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Գրիլիշի համար վճարել 70 միլիոն ֆունտ: