Ջորդան Հենդերսոնը հունվարին չի հեռանա «Ալ-Իթիֆակից»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլի» նախկին խաղացողը ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում, քանի որ դժգոհ է Սաուդյան Արաբիայի կլիմայական պայմաններից։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Հենդերսոնը կմիանա «Ալ Իթիֆակին» Աբու Դաբիում կայանալիք ուսումնամարզական հավաքի ժամանակ: Սպասվում է, որ ակումբի ղեկավարությունը հանդիպում կանցկացնի անգլիացու հետ և կհայտնի նրան, որ ձմռանը ակումբը չի քննարկի նրա համար առաջարկները։ «Ալ-Իթիֆակայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը նույնպես հույս ունի Հենդերսոնին պահել թիմում։
Հենդերսոնի ծառայություններով հետաքրքրված են «Այաքսը» և «Յուվենտուսը»: