Սլովենիայի Ռուսե քաղաքում շարունակվում է ISSF Grand Prix միջազգային մրցաշարը, որում Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել։
Մրցումային 2-րդ օրը, 10մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում, Էլմիրա Կարապետյանը 579 միավոր արդյունքով, 2-րդ հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։
Եզրափակչում պահպանելով դիրքերը, 239,6 միավոր արդյունքով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Նարե Գաբրիելյանը ոսկե մեդալ է նվաճել այս մրցաշարում։