«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը դարձել է Լոնդոնի «Արսենալի» նոր տրանսֆերային նպատակը։ Այս մասին հայտնում է Football Transfers-ը։
Ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Արսենալի» մարզիչ Միկել Արտետան: Այնուամենայնիվ, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում այս գործարքը ձևակերպելը գրեթե անհնար կլինի:
«Նյուքասլը» Իսակի համար պահանջում է առնվազն 70 միլիոն եվրո։ Նշվում է, որ «Արսենալը» չի կարող իրեն թույլ տալ նման ծախսեր հունվարին։
2023/2024 մրցաշրջանում Իսակը Պրեմիեր լիգայում անցկացրել է 15 հանդիպում և դարձել է 9 գոլի հեղինակ։