«Ռեալը» տեսաուղերձ է պատրաստել, որում խաղացողները մարդկանց կոչ են անում մնալ տանը կորոնավիրուսի համաճարակի ժամանակաշրջանում: Տեսանյութում իրենց մասնակցությունն են ունեցել Ռամոսը, Մարսելոն, Կարիմ Բենզեման, Ռաֆայել Վարանը, ինչպես նաև բասկետբոլային թիմի խաղացողներ Ֆելիպա Ռեյեսն ու Սերխիո Լյուլը:
«Ինչպես ասել է մեր սիրելի Ալֆրեդո Դի Ստեֆանոն, «Ոչ մի խաղացող այնքան լավը չէ, որքան լավ համակարգված թիմը»: Հիմա մենք պետք է համախմբենք: Սա շատ պարզ է. պետք է մնալ տանը: Մենք պատասխանատվություն ենք կրում մեկս մյուսի համար: Ես մնում եմ տանը»,- ասել է Ռամոսը:
