Չավին պատմել է, թե ինչպես է «Ալմերիայի» հետ հանդիպման ընդմիջմանը (3:2) բղավել «Բարսայի» խաղացողների վրա։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ մարզիչը Լա լիգայի 18-րդ տուրի հանդիպման 1-ին խաղակեսում «Բարսելոնայի» խաղն անվանել է «ամոթ», քննադատել է խաղացողներին և իր խոսքերն ուղեկցել սխեմայի տախտակին հարվածներով։
«Փորձում եմ լինել անկեղծ ու ազնիվ, անձամբ խոսել: Ես չեմ կարող թաքնվել։
Լարվածությունը նորմալ է։ Սա հանդերձարանն է։ Վտանգված շատ բան կար, և ես մտածեցի, որ տեղին է մի փոքր ձայնս բարձրացնել: Ոչ մի ուրիշ բան։ Կարծում եմ՝ թիմը շատ լավ, շատ լավ արձագանքեց: Հանդերձարանում մենք թիմ ենք, մեծ ընտանիք։ Ֆուտբոլիստները պրոֆեսիոնալներ են, և նրանք ամեն ինչ շատ լավ հասկանում էին։
Երկրորդ խաղակեսում նրանք գտան մի ուղի, որում մենք պետք է մնանք: Հիմա դադար կվերցնենք, կհանգստանանք և մեծ ցանկությամբ և ոգևորությամբ կմտնենք 2024 թվական»,- Չավիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։