«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է բրազիլական «Ֆլումինենսեի» հետ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչի մասին։
«Ես հստակ գիտեմ «Ֆլումինենսեի» տաղանդն ու որակը և ինչի են նրանք ընդունակ: Նրանք հաղթել են Արգենտինայի, Կոլումբիայի և Ուրուգվայի թիմերին: Նրանք ունեն 37 տարեկանից բարձր հինգ կամ վեց խաղացողներ, ինչը նշանակում է, որ նրանք գիտեն, թե ինչպես կառավարել զգացմունքները:
Նրանք խաղում են 1970-ականների, 80-ականների և 90-ականների տիպիկ բրազիլական ոճով, ինչպես, օրինակ, երբ Բրազիլիան հաղթեց Աշխարհի առաջնությունը 1994 թվականին: Նրանք շատ են տիրում գնդակին, կարճ փոխանցումներ են կատարում, ֆիզիկապես ուժեղ են:
Մենք պետք է գիտակցենք, որ նրանք խաղում են այնպիսի ոճով, որին մենք երբեք չենք հանդիպել»,- ասել է Գվարդիոլան ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։