Չինական «Վուհան Չժոեր» ակումբը վերադարձել է Իսպանիայում ընթացող մինչմրցաշրջանային հավաքից: Ի սկզբանե թիմը նախատեսել էր այնտեղ մնալ մինչև մարտի վերջ, սակայն կորոնավիրուսի վարակման բարձր ռիսկերի պատճառով ակումբը փոխել է ծրագրերը:
Ընդ որում, հենց վիրուսի պատճառով է «Չժոերը» մեկնել իսպանական հավաքի. ի սկզբանե վիրուսի տարածման օջախը Վուհան քաղաքն էր, բայց հիմա Չինաստանում ռիսկերը նվազել են:
«Հիմա Չինաստանում ամեն ինչ լավ է: Ամենայն հավանականությամբ, տեղի առաջնությունը կմեկնարկի մայիսի սկզբին: Ինչքան շուտ լքենք Իսպանիան, այնքան ավելի լավ»,- «Վուհանի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում Associated Prees-ը: