Մադրիդի «Ռեալի», «Սևիլիայի» և «Վուլվերհեմփթոնի» նախկին մարզիչ Խուլեն Լոպետեգին համարվում է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ դառնալու ֆավորիտը։
Այս տեղեկությունը հայտնում է Relevo հրատարակությունը։
Լոպետեգին պատրաստ է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։ Վերջերս նա հրաժարվել էր Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկի շահավետ պայմանագրից:
«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս մարզիչ Էրիկ տեն Հագը մոտ ապագայում կարող է պաշտոնանկ արվել։ Նախօրեին «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից՝ իր խմբում զբաղեցնելով վերջին տեղը:
























































