«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Չեմպիոնների լիգայի խաղում տարած հաղթանակը (1-0).
«Մենք շատ վրդովված էինք Ֆրանկֆուրտում մեր ելույթից: Այսօրվա արդյունքը ցույց տվեց, թե ինչպես ենք դրան արձագանքել։
Մարզիչը շատ գոհ էր, ասաց, որ հպարտ է։ Մենք արեցինք հնարավորը, և դրա համար էլ այսօր հաղթեցինք: Յուրաքանչյուր մրցաշարում մենք պետք է առավելագույնին ձգտենք։
Մենք թիմ ենք ստեղծել, որը կարող է միանշանակ պայքարել տիտղոսի համար»,- Նոյերի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։