ՉԼ խմբային փուլի 6-րդ տուրում B խմբում «Արսենալը» հյուրընկալվել էր ՊՍՎ-ին և
Հանդիպման հաշիվը բացվեց 42-րդ րոպեին․ լոնդոնցիների կազմում աչքի ընկավ Նկետիան։ 50-րդ րոպեին Վերտեսենը հավասարեցրեց այն:
Նույն խմբի մյուս խաղում «Սևիլյան» հյուրընկալվել էր «Լենսին» և վերջին պահին պարտություն կրեց 1-2 հաշվով:
Առաջին կեսում հաշիվը չբացվեց։
63-ին տանտերերի կազմում 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ֆրանկովսկին, իսկ 79-ին հյուրերի կազմում 11-մետրանոցից հաշիվը հավասարեցրեց Ռանոսը: Ավելացված 6-րդ րոպեին Ֆուլջինին գրավեց մրցակցի դարպասը՝ հաղթանակ պարգևելով «Լենսին»:
Այսպիսով, 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած «Արսենալը» և ՊՍՎ-ն կխաղան փլեյ-օֆֆ-ում, «Լենսը»՝ Եվրոպա լիգայի գարնանային հատվածում, իսկ «Սևիլյան» դուրս մնաց եվրագավաթներից՝ զբաղեցնելով վերջին տեղը: