«Տոտենհեմը» հայտարարել է պաշտպան Դեսթինի Ուդոգիի հետ նոր պայմանագիր կնքելու մասին։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը։
Նոր պայմանագրով ֆուտբոլիստի աշխատավարձև կբարձրանա, սակայն դեռ հայտնի չէ, թե որքան կկազմի այն։ Ներկայումս ֆուտբոլիստը տարեկան ստանում է 2,7 մլն եվրո։
Այս մրցաշրջանն առաջինն էր իտալացու համար «Տոտենհեմի» կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































