Ռիս Ջեյմսը վնասվածքի պատճառով երկար ժամանակ կբացակայի։
«Չելսիի» ավագը վնասվածք է ստացել ԱՊԼ-ի 16-րդ տուրի «Էվերթոնի» հետ հանդիպման ժամանակ (0:2):
Լոնդոնյան ակումբը հայտնել է, որ 24-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել, որի արդյունքում պարզվել է, որ նա ազդրի վնասվածք ունի:
Լրագրող Նաթան Գիսինգը հայտնում է, որ այս վնասվածքի պատճառով պաշտպանը բաց կթողնի առնվազն 3 ամիս։
Ջեյմսը վնասվածքի պատճառով ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում ընդամենը 8 հանդիպում է անցկացրել:
























































