«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի մասին․
«Այս ակումբն ունի աուրա և յուրահատուկ մտածելակերպ, որը դժվարացնում է նրանց հաղթելը:
«Օլդ Թրաֆորդում» երբեք հեշտ չէ, և սա ևս մեկ մարտահրավեր կլինի մեզ համար: Սա մեծ խաղ է լինելու»,- մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերի 12-ին «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կընդունի Մյունխենի «Բավարիային»:
























































