«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և ակումբի մարզական տնօրեն Դեկուն դեկտեմբերի 14-ին գործնական հանդիպում կանցկացնեն, հայտնում է Football Espana-ն։
«Բարսելոնայի» ղեկավարները կքննարկեն թիմի ներկայիս վիճակը և գլխավոր մարզիչ Չավիի ապագան՝ վերջին արդյունքների ֆոնին:
Աղբյուրի համաձայն՝ Լապորտան ու Դեկուն կդիտարկեն հնարավոր թեկնածուների, ովքեր կարող են փոխարինել 43-ամյա մասնագետին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։ Նշվում է, որ հանդիպմանը կմասնակցի նաև Ալեխանդրո Էչևարիան, ով Դեկուի օգնականն է։
Չավին «Բարսելոնան» գլխավորում է 2021 թվականից։ Նրա գլխավորությամբ ակումբը 2022/23 մրցաշրջանի ավարտին դարձավ Իսպանիայի չեմպիոն և երկրի Սուպերգավաթի հաղթող։
























































