«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպումից ունեցած սպասելիքներով։
«Մենք գիտենք, որ շատ դժվար հանդիպում է լինելու որակյալ թիմի դեմ, որը վերջին մի քանի տարիների ընթացքում ցույց է տվել, որ լավ է խաղում ինչպես տանը, այնպես էլ դրսում:
Արդյունքի հասնելու համար մեզ անհրաժեշտ կլինի ցույց տալ մեր ուժեղ կողմերը։ Մենք լավ ենք սկսել, բայց մեր ճանապարհը լինելու է շատ երկար։ Մենք գիտենք, որ ֆուտբոլում ամեն ինչ արագ է լինում։
Մեզ բարդ փորձություն է սպասվում մի թիմի դեմ, որը մեզ նման լավ ճանապարհ է անցել Չեմպիոնների լիգայում»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։