«Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը ճանաչվել է թիմի՝ նոյեմբերի լավագույն խաղացող։ Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նոյեմբերին գերմանացի հարձակվողը 6 հանդիպում է անցկացրել լոնդոնցիների կազմում, որոնցում կարողացել է երկու գոլ խփել։
Հավերցը «Արսենալ» է տեղափոխվել «Չելսիից» անցած ամառ 75 միլիոն եվրոյի դիմաց: Ընդհանուր առմամբ այս մրցաշրջանում հարձակվողը «զինագործների» կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։
























































