«Ատլետիկոն» հանվել է վաճառքի։
Ինչպես հայտնում է La Sexta-ն, Մադրիդի «Ատլետիկոյի» գործադիր տնօրեն Միգել Անխել Ժիլը և նախագահ Էնրիկե Սերեսոն, որին պատկանում է ակումբի բաժնետոմսերի 65%-ը, սկսել են մադրիդյան թիմի վաճառքի գործընթացը։
NFL «Մայամի Դոլֆինս» ակումբի սեփականատեր Սթիվեն Ռոսը շատ հետաքրքրված է «Ատլետիկոյի» ձեռքբերմամբ։ Առաջին շփումներն արդեն եղել են։
Ռոսը ավելի քան մեկ միլիարդ դոլար է ներդրել ակումբում, ինչպես նաև կառուցել է «Հարդ ռոք» մարզադաշտը ավելի քան մեկ միլիարդով:
Forbes-ը 83-ամյա գործարարի կարողությունը գնահատում է 10,1 միլիարդ դոլար։
























































