Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» արտագնա խաղում հաղթեց «Քրիսթալ Փելասին» 2-1 հաշվով։
Մերսիսայդցիներին հաղթանակ բերեց հանդիպման 90+4-րդ րոպեին Հարվի Էլիոթի գոլը։
«Լիվերպուլը» 90-րդ րոպեից հետո 43-րդ անգամ խփեց հաղթական գոլը՝ թարմացնելով Պրեմիեր լիգայի ռեկորդն այդ ցուցանիշով։ Յուրգեն Կլոպի օրոք թիմը նման 17 հանդիպում է անցկացրել։
Այս ցուցանիշով երկրորդ տեղում «Արսենալն» է, որը 32 հաղթական գոլ է խփել ավելացված ժամանակում: Երրորդ տեղը զբաղեցնում է «Տոտենհեմը» (31):